Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ
20/12/2012 10:07
Նմանատիպ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 09.15-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած-Լեռնապար, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա, Լանջիկ-Մաստարա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Զանգեր կոչվող հատվածը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների’ սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում