Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից մեկնել է ՌԴ (տեսանյութ)
15/03/2016 14:25
Նմանատիպ
Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից մեկնել է Ռուսաստանի տարածքի մշտական տեղաբաշխման վայրեր: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Խմբի կազմում են «առաջատարը»՝ Տու-154-ը, ինչպես նաև Սու-34 բազմաֆունկցիոնալ ռմբակոծիչները»,- տեղեկացնում են ռազմական գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը:
Միաժամանակ նշվել է, որ ռուսական կետերը Տարտուսում և «Հմեյմիմ» ավիաբազայում կշարունակեն իրենց աշխատանքը նախկին ռեժիմով: Այսինքն՝ զինվորականների մի մասը կմնա՝ վերահսկողություն իրականացնելու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում