Հրանտ Բագրատյանը դադարեցնում է համագործակցությունը ՀԱԿ խորհրդի հետ և առաջադրում իր թեկնածությունը
Նմանատիպ
ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը քիչ առաջ Facebook սոցիալական ցանցում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Այսօր դեկտեմբերի 20-ն է։ Բոլորը դիմում են “Ազատություն” կուսակցության գալիք համագումարի առնչությամբ։ Համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին ժամը 12։00 եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։ Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջանններից)։ Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում