Ըստ Հ.Թովմասյանի՝ իրավական պատասխանատվության ձևեր չկան Մ.Սեդրակյանին պատժելու համար
Նմանատիպ
ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները կառավարության անդամներից փորձեցին ճշտել, թե նրանք ինչպես կգնահատեն Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) վարքագիծը, ով սպառնացել էր լրագրող Մհեր Արշակյանին:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ Փառք Աստծո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը մեզ մոտ էականորեն կրճատվել են, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի դրանք զրոյացվեն: Հարցին, թե որպես կուսակից ընկեր կփորձի խոսել Մ.Սեդրակյանի հետ, խորհուրդ տալ, որ նման քայլերի այլևս չդիմի, նախարարը պատասխանեց, որ իր կուսակից ընկերներից մեկն այդ միջադեպին արդեն անդրադարձել է. «Չեմ կարծում, որ կուսակցության մի քանի հարյուր-հազար ընկերները պետք է դրան անդրադառնան»:
Հարցին, թե պատասխանատվության ի՞նչ միջոց պետք է կիրառվի Մհեր Սեդրակյանի նկատմամբ, Հ.Թովմասյանը պատասխանեց, որ իրավական պատասխանատվության ձևեր չկան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ տեղյակ չէ միջադեպից, սակայն նշեց, որ դա ընդունելի երևույթ չի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ տեղյակ չէ այդ միջադեպի մասին: «Ես տեղյակ չեմ, եթե տեղյակ պահեք, ես հարցին կպատասխանեմ»,- ասաց նա, սակայն արագ հեռացավ՝ ասելով, որ շտապում է, հիմա չի կարող պատասխանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում