Սիրիական զորքերը ոչնչացրել են ահաբեկիչների դիրքերը Պալմիրայի մատույցներում

Սիրիական զորքերը ոչնչացրել են ահաբեկիչների դիրքերը Պալմիրայի մատույցներում

Սիրիական բանակի մարտիկները շիաների «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատների օգնությամբ մարտի 17-ին «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին դուրս են շպրտել անտիկ Պալմիրայի մատույցների երկու լեռնային շրջաններից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալնությանը, ԻՊ-ի հրոսակախմբերի դիրքերը ոչնչացվել են Էլ Խայալ եւ Էթ Թար բարձունքներում, որոնք գերիշխող դիրքեր են գրավում Սիրիական անապատի կենտրոնի այդ օազիսի նկատմամբ: Զորքերը հակառակորդին հետապնդում են Վադի Զաքքարա կիրճում եւ Էլ Բայարաթում, որտեղ հասցված օդային հարվածների ընթացքում զինյալները կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ են կրել:

Դեր Էզ Զորում՝ Պալմիրայից դեպի հյուսիս ձգվող խճուղում, սակրավորները ձեռնամուխ են եղել Էթ Թիմ նավթի հանքավայրի ականազերծմանը: Այն գտնվում Է այդ քաղաքից 6 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

48 օր շարունակ կատաղի մարտեր Էին մղվում նավթահանքի շուրջը: Վերջ ի վերջո, զինյալները թողել են իրենց դիրքերը եւ հեռացել անապատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում