Ռուբեն Սևակի անունը կտրվի Արաբկիրի 21-րդ փողոցին
Նմանատիպ
Արաբկիրի 25-րդ փողոցի փոխարեն Ռուբեն Սևակի անվամբ կանվանակոչվի Արաբկիրի 21-րդ փողոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետաքրքրվեց` արդյոք ավագանու անդամների մոտ կա՞ն դեմ կարծիքներ: Որոշումն ընդունվեց միաձայն քվեարկության արդյունքում:
Երևանի ավագանու 2015 թվականի հունիսի 24-ի N 351-Ն որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիրի 25-րդ փողոցն անվանակոչվել էր բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անվամբ։ «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ պատմաազգագրական» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իր տոհմակցի` Ռուբեն Սևակի անվան փողոցում իրականացնել բարեկարգման աշխատանքներ՝ տեղադրել կիսանդրի, փակցնել ցուցանակ: Քանի որ անվանակոչված փողոցն ունի ռելիեֆային անհարթություն, չկան մայթեր, հնարավոր չէր նշված աշխատանքներն իրականացնել։
«Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ պատմաազգագրական» հասարակական կազմակերպությունը, Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի տնօրինությունը և Հայաստանի գրողների միությունը հանդես էին եկել միջնորդությամբ՝ Արաբկիրի 25-րդ փողոցի փոխարեն Ռուբեն Սևակի անվամբ անվանակոչել Արաբկիր 21-րդ փողոցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում