Բրիգս. Կլիչկոյին հաղթելու համար Ֆյուրին պետք է շնորհակալություն հայտնի ինձ
Նմանատիպ
Աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսը կարծում է, որ IBO/WBA/WBO վարկածներով սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին Վլադիմիր Կլիչկոյին հաղթելու համար պետք է շնորհակալ լինի նաև իրեն: Ըստ Բրիգսի, վերջին տարիներին Կլիչկոյին անընդհատ հետապնդելն (Բրիգսը մամուլի ասուլիսների ժամանակ սկանդալներ է սարքել, միջամտել է Կլիչկոյի մարզումներին) ազդել է ուկրաինացի մարզիկի վրա:
-Երկու տարի ես հետապնդել եմ Կլիչկոյին: Դա հաստատ ազդել է նրա վրա: Կլիչկոն հուսահատվել էր: Կարծում եմ՝ Թայսոն Ֆյուրին պետք է զանգի ինձ և ասի. «Շնորհակալ եմ, չեմպիոն: Ես գնահատում եմ քո արածը»,-Բրիգսի խոսքը մեջբերված է «BoxingScene»:
Բրիգսը նաև նշել է, որ Կլիչկոն Ֆյուրիի հետ մենամարտում զգոն չի եղել:
-Կլիչկոյի համար խնդիր դարձավ Ֆյուրիի հասակը: Բացի այդ, նա 100% զգոն չէր: Նա ինքնախաբեության մեջ էր, քանի որ երկար տարիներ չեմպիոն էր,-ասել է ամերիկացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում