ՀՀ նախագահ. «Մենք կարողացել ենք հասարակությունն ավելի բաց դարձնել»

Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում ազատության մակարդակի բարձրացմանը՝ ընդգծելով, որ հասարակությունն այսօր կարող է ազատորեն քննադատել իշխանությանը, երբ քաղաքական մրցապայքար է ընթանում:

«Իհարկե, Հայաստանում այսօր շատ խնդիրներ կան, որպիսիք առկա են շատ երկրներում, այդ թվում նաև’ զարգացող: Դրա հետ մեկտեղ մենք կարողացել ենք հասարակությունն ավելի բաց դարձնել»,- նկատել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանի ԶԼՄ-ները նույնպես ազատ են:

Սերժ Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ գալիք նախագահական ընտրություններում կրկին կստանա ժողովրդի վստահությունը և երկրորդ անգամ կզբաղեցնի նախագահի պաշտոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում