ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը
19/03/2016 11:46
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Այս մասին նշվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության` հայտարարության մեջ: «Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում: Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության արտահայտություն»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում