Տ.Բալայան. «Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է աջակցել Ադրբեջանի քայլերին»
Նմանատիպ
«Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն»։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ խոսնակի այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն՝ նրանց կողմնակալության պատճառով։
«Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։ Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհրագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։ Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում»,- ընդգծել է Տ.Բալայանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում