Հայաստանը դարձել է Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ
նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ
ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը:

Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին։

Այսպիսով, սա Բաքվին ուղղված միջազգային հանրության ևս մեկ ուղերձ էր առ այն, որ Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն ի սկզբանե դատապարտված են ձախողման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում