Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս կլռի

ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում կայացած Հայոց Համազգային Շարժման 17-րդ համագումարի ընթացքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ նախագահական ընտրություններին իր մասնակցել-չմասնակցելու մասին կհայտարարի «մի երկու օրից»: ՀԱԿ առաջնորդը նշել է, թե հասկանում է, որ բոլորն իրենից պատասխան են սպասում, բայցևայնպես հումորով նշել է, որ ինքն էլ բոլորի նման դիմել է բոլոր գերտերություններին առաջադրվելու հարցում աջակցություն ստանալու համար, ուստի սպասում է նրանց պատասխանից: Հետո նորից հումորով հավելեց, որ խոստացել են այս երկու օրը իրեն պատասխանել: «Երկու օրից դուք էլ այդ պատասխանը կստանաք»,- իր ելույթն ավարտեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում