Հայտարարություն. Օրինաց երկիր» կուսակցությունը փետրվարի 18-ին սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Նմանատիպ
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյնաը:
Համագումարին հայտարարություն է ընդունվել, որում ասվում է.
«Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական և օրենդրական մեխանիզմների ձևավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ին սատարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում:
Աջակցելու է արդար, ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը:
Շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի և վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները և արդյունավետ իրականացնել ՕԵԿ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը:
Գործադրելու է առավելագույն ջանքեր՝ երկրում ծառացած խնդիրները նախաձեռնողական և նորարարական մոտեցումներով աստիճանաբար , բայց հաստատուն գործառույթները և զորակցությունը ընդլայնելու, հասարակության սպասումներն արդարացնելու համարի: Ձեռնարկելու է ակտիվ և հետևողական քայլեր ՀՀ անվտանգության ապահովման, ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք համագործակցության և կապերի ամրապնդման, ազգային համաձայնության, երկկողմ քաղաքական կայունության և զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության և դերի բարձրացման ուղղությամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում