«Ժառանգություն»-ը միաձայն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրումը
Նմանատիպ
«Ես հույս ունեմ, որ այս երկու ամսվա ընթացքում հասարակությունն այնքան բան կփոխի, որ նոր որակներ կունենանք: Նախագահի բոլոր թեկնածուները մրցակից են, իսկ հայ ժողովուրդը’ ուղեկից»: Այսօր «Ժառանգություն» կուսակցության համագումարին ասել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեր քաղաքացին օտարվել է սեփական երկրից, սեփական պատկանելիությունից, մեր երկրում կա անտարբերություն: Սա մենք պետք է հաղթահարենք, իմ յուրաքանչյուր քայլը քաղաքացու քայլ է: Ես հպարտ եմ մեր հասարակական-առաջադիմական գործով: Մեզ համար պայքարն ամենօրյա է և կյանքի նպատակ չէ: Հաջորդ նախագահությունը ծառայելու է մի շրջան, ընդամենը հինգ տարի, բոլորս միասին փետրվարի 18-ին հանձնելու ենք մեր քնննությունը, փետրվարի 18-ը ապագայի մասին է լինելու: Ես ողջունում եմ Ձեզ»,- ընգդծել է Ր.Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդն իր ելույթի վերջում հայտնել է իր՝ որպես ՀՀ շարքային քաղաքացու, նախագահական առաջիկա ընտրություններում առաջադրվելու մասին. «Ես հայտարարում եմ, որ մասնակցելու եմ որպես ՀՀ շարքային քաղաքացի նախագահական առաջիկա ընտրություններին»:
«Ձեզ հետ միասին մաս եմ կազմում հավաքական թեկնածության, որը պետք է լրացնեն մեր քաղաքացիները և քաղաքացիական հասարակությունը: Մենք միասին պետք է դառնանք ավելի քաղաքացի՝ ավելին, քան քաղաքացիական հասարակությունը, ազգային՝ ավելին, քան ազգայնական, ազատ՝ ավելին, քան ազատական, հոգևոր՝ ավելին, քան հոգևորական, հանրապետություն՝ ավելին, քան հանրապետական, որովհետև Հայաստանն ազատ, անկախ, միացյալ Հայաստանն է, և՝ ուրիշ ոչինչ: Եկել է սարերը շարժելու մեր սիրո ժամանակաշրջանը»,-եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցությունը միաձայն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում