ՀՀ ՊՆ-ն սպասում է մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրին առնչվող առաջարկությունների

ՀՀ ՊՆ-ն սպասում է մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրին առնչվող առաջարկությունների

ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով մարդու իրավունքների ոլորտում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական համագործակցության, ինչպես նաև բաց ու թափանցիկ աշխատանքի իր սկզբունքներին, քաղաքացիական հասարակությանն առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար ներկայացնել առաջարկություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության տարածած համագործակցության հրապարակային առաջարկության մեջ նշված է.

«Բոլոր այն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն իրենց ներդրումն ունենալու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի՝ ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերի ձևավորման գործում, կարող են քննարկման նպատակով իրենց առաջարկությունները մինչև ս.թ. մարտի 31-ն ուղարկել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով center@mil.am:

Առաջարկությունները պետք է լինեն մեկ էջի սահմաններում, հստակ հիմնավորված, համապատասխանեն պաշտպանության նախարարության հնարավորություններին և իրավասությունների շրջանակին, ունենան կատարման որակի գնահատման ցուցիչներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում