«Ժողովուրդ». «Սնիկերս»-ի, «Մարս»-ի գները կրկին կիջնեն
Նմանատիպ
«Ինչպես հայտնի է՝ Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը և իրացման ծավալներով առաջինն է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները։ Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունն է, որ ներմուծում է «Սնիկերս», «Մարս», «Կիթ-Կաթ», «Թվիքս» և այլ շոկոլադե սալիկներ։ Նշված շոկոլադե սալիկներն անցած տարեվերջին էժանացան՝ 250-ից հասնելով 200-ի։ Սակայն վերջերս դրանք նորից թանկացան եւ այժմ վաճառվում են 230 դրամով։
Երբ «Ժողովուրդ»-ը այս թանկացումների վերաբերյալ Արկադի Համբարձումյանից հետաքրքրվեց, նա վրդովված պատասխանեց. «Բանուգործ չունե՛ք, այս երկրում ուրի՞շ բան չկա, բացի «Սնիկերս»–ից, «Մարս»–ից, ուզում եմ հասկանամ, էլի։ Ինչի՞ համար է կարեւոր։ Ձեր սննդակարգի մեջ մտնո՞ւմ է: Հեսա կիջնի գինը նորից։ Երբ հետաքրքրվեցին, թե կոնկրետ երբ են գներն իջնելու, նա ասաց. «Վաճառողն է գինը բարձրացնում։ Արտադրության գին գոյություն ունի, դա էլ բարձրացրել են, իսկ մենք էլ ջանում ենք, որ իջացնեն նորից»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում