Ազգային ժողովում մեկնարկել են ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ
22/03/2016 12:19
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել են ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը լսումներին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Մինչ այս ընտրական օրենսգիրքը լայն հանրային քննարկման է դրվել մարտի 11-ին, որին ևս մասնակցում էին ինչպես արտախորհրդարանական և խորհրդարանական քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Օրենսգրքի նախագիծը խորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ մարտի 18-ին քննարկվել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում