Իտալական ընկերությունը բողոք է ներկայացրել Ռոնալդուի դեմ
Նմանատիպ
Իտալացի միլիարդատեր Ալեսանդրո Պրոտոյի ընկերությունը հայտարարություն է տարածել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ հայց ներկայացնելու մասին՝ կապված վերջինիս կողմից Նյու Յորքում 18,5 մլն դոլար արժողությամբ բնակարանի գնման մասին կեղծ հայտարարության հետ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ որոշ մարդիկ օգտագործում են պորտուգալացու հեղինակությունն ու անունը իրենց շահի համար։
«Proto Enterprises» ընկերությունը որոշել է դատական հայց ներկայացնել՝ Ռոնալդուից 10 միլիոն եվրո բռնագանձելու զրպարտության և կեղծ տեղեկատվության համար։
«Ռոնալդուի դեմ բողոք է ներկայացվել զրպարտանքի և կեղծ տեղեկատվության համար։ Իրական շահառուի գրանցումից հետո մենք պարտավոր էինք հաղորդել, որ Ռոնալդուի գնելուց հետո բնակարանը նվիրվել է Բադր Հարիին»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում շշուկներ են պտտվում մարոկացի կիկ-բռնցքամարտիկ Բադր Հարիի և Ռոնալդուի սեռական կողմնորոշման շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում