Սև ծովում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում

Երեկ տեղական ժամանակով ժամը 17.32-ին ՍՊԾ -ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Սև Ծովում’ Փոթի քաղաքից 63 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հաղորդում է ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։ ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Գյումրի, Վանաձոր, Տաշիր քաղաքներում 3 բալ, իսկ Երևանում 2-3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում