Վրաստանը եւ Բելառուսը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
23/03/2016 11:04
Նմանատիպ
Վրաստանի եւ Բելառուսի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցելու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է մարտի 22-ին Մինսկում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ-ին:
Բացի այդ, ինչպես նշում է «Գրուզիա Online»-ը, Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատը եւ Վրաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը համաձայնագիր են ստորագրել Բելառուսա-վրացական գործարար խորհրդի ստեղծման մասին:
Բելառուսա-վրացական երկկողմ հարաբերությունների պայմանագրային-իրավական բազան կազմում են 25 միջազգային պայմանագրեր (ուժի մեջ են մտել 24-ը): 2015 թվականին Բելառուսի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 44,9 մլն դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում