Լ.Տեր-Պետրոսյանն իր տանը նեղ շրջանակում քննարկումից հետո կհայտարարի իր որոշման մասին
Նմանատիպ
Տեղեկություններ են տարածվել, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ անց իր առանձնատանը ժողով կանցկացնի, որին կմասնակցի ՀԱԿ-ի ակտիվը, եւ այդ ժողովից հետո կհրապարակի հրապարակի նախագահական ընտրությունների ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափը:
Ինչպես հաղորդում է «Hayeli.am»-ը, ամենայն հավանականությամբ Տեր-Պետրոսյանը հայտարարելու է ոչ միայն չառաջադրվելու, այլեւ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցավ ՀՀՇ համագումարը, որի ժամանակ Տեր-Պետրոսյանը չհստակեցրեց մասնակցության ձեւաչափի մասին՝ խոստանալով դա անել երկու օրից: Այսօր այդ օրն է:
Կայքին չի հաջողվել խոսել ոչ ՀԱԿ համակարգողի եւ ոչ էլ առաջին նախագահի մամլոխոսնակի հետ: Փոխարենը ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը հայտնել է, որ ինքն էլ է լսել այդ «նեղ շրջանակով» ժողովի մասին, բայց հաստատ ոչինչ չի կարող ասել: Մակեյանը հավելել է, որ ինքն այդ շրջանակի մեջ չի մտնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում