Գագիկ Ծառուկյանի հեղինակության շնորհիվ եվրոպական շուկայում կներկայացվի հայկական արտադրանքը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի հեղինակության շնորհիվ եվրոպական շուկայում կներկայացվի հայկական արտադրանքը (տեսանյութ)

Կրկին Հայաստանում է Եվրոպայում հայտնի «Սե Ցե Սե դիզայն» ընկերությունների խմբի հիմնադիր Ալեքսանդր Բոյցը: 40-ից ավելի իտալական խոշոր արտադրողների հետ գործակցող ու 35 տարվա պատմություն ունեցեղ «Սե Ցե Սե դիզայնը» շնորհիվ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած վստահության և նրա հեղինակության՝ եվրոպական շուկայում կներկայացնի նաև հայկական արտադրանք: Հանդիպումը կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ է: Պայմանավորվածությունները հստակ են, իսկ երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է:

«Հարգելի գործընկերներ, հիմնական մեր հանդիպումները տվեցին իրենց արդյունքը: Մեր եվրոպացի գործընկերը մեր ապրանքները, որոնք տեսել է, ներկայացրել է ամբողջ Եվրոպայում, բոլորը տեսել են, քննարկել են և եկել համաձայնության, որ դրա կարիքը և պահանջը կա: Հավանել են և՛ որակը, և՛ աշխատանքը, և՛ տեսքը: Այսօր եկել են պատվիրելու: Պատվիրելու են մեկ մեքենա՝ փորձնական, որպեսզի տեսնեն, թե տեղափոխման, մաքսազերծման հարցում ինչպիսի խնդիրներ կան: Դրանից հետո, հենց ապրանքը տեղ հասնի, պարբերաբար պատվերներ կլինեն: Մենք դուրս ենք գալիս եվրոպական շուկա, իհարկե՝ մեր երաշխավորությամբ: Անպայման պետք է շատ ուշադիր լինեք, որ որակը տեղը լինի, դա արդեն մեր երկրի պատվի խնդիրն է, ձեր պատվի խնդիրն է, որովհետև մենք դուրս ենք գալիս եվրոպական շուկա»,- իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում