Տ.Բալայան. «ՀՀ ԱԳՆ-ը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռոբերտ Բրադկեի աշխատանքը»

ՀՀ ԱԳՆ-ը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնում իր առաքելությունն ավարտող Ռոբերտ Բրադկեի աշխատանքը, ինչպես նաև Մինսկի խմբի գործուներությունն ընդհանրապես դրական է գնահատվում: Այս մասին Times.am-ի խնդրանքով նշեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ այդ մասին բազմիցս հնչեցվել է տարբեր միջազգային ատյաններում:

Մեր հաջորդ հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն նոր համանախագահից, Տ.Բալայանը անկեղծորեն զարմացավ՝ հարցնելով՝ մի՞թե արդեն նշանակվել է նոր համանախագահը:

Մեր դիտարկումը, թե այդ պաշտոնում  ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Յան Կելլին, անսպասելի մնաց անպատասխան: Հեռախոսազանգն ընդհատվեց, և պարոն Բալայանը միանգամից հայտնվեց ռադիոծածկույթից դուրս տարածքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում