ՌԱԿ-ը կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Նմանատիպ
Թեքեյան կենտրոնում շաբաթ օրը տեղի է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստ’ օրակարգում ունենալով մեկ հարց’ կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ:
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ավարտին ընդունվել է որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից:
«Ռամկավար ազատական կուսակցությունը’ նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական և քաղաքական կացությունը, որոշում է պաշտպանել նրա թեկնածությունը և սատարել նրան ընտրությունների ընթացքում:
Միաժամանակ կուսակցությունը ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում ևս կանի ամեն հնարավորը ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու և Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասված կուսակցության ընդունած հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում