Հայտնի է՝ ինչ քր.գործ է հարուցվել նորակոչիկի մահվան փաստով
24/12/2012 18:54
Նմանատիպ
1994թ.-ին ծնված նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Այս մասին մի շարք հայկական լրատվամիջոցների խնդրանքով նշել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին վատացել և հոսպիտալում հանկարծամահ է եղել նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը:
Հարուցված է քրեական գործ: Հանգմանքները պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում