ՌԴ-ի հետ առանցքային հարցերում սակարկելու գումա՞ր եք բերել. Պուտինը «հեգնել» է Քերրիին (տեսանյութ)
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպմանը կատակել է՝ գուցե առանցքային հարցերում ՌԴ-ի հետ առավել արդյունավետ սակարկելու համար գումա՞ր է բերել:
«Այսօր, երբ տեսա, թե ինչպես եք իջնում ինքնաթիռից և դուրս բերում ձեր իրերը, ես փոքր-քիչ տխրեցի: Մի կողմից՝ սա շատ դեմոկրատիվ է, մյուս կողմից ասում եմ՝ երևի ԱՄՆ-ի գործերը վատ են, դրա համար չկա մեկը, որ պետքարտուղարին օգնի դուրս բերել ճամպրուկը: Բայց ոնց որ թե տնտեսությունում ամեն ինչ կարգին է, կրճատումներ չկան: Հետո մտածեցի՝ հավանաբար պորտֆելում այնպիսի մի բան կա, որ Դուք ոչ մեկին չէիք կարող վստահել, թանկարժեք ինչ-որ բան, երևի գումար՝ Ռուսաստանի հետ առանցքային հարցերում առավել լավ սակարկելու համար»,-հեգնել է Պուտինը, հետո արդեն միանգամայն լուրջ ընդունել, որ իրենց հաջողվում է շփման ինչ-ինչ եզրեր գտնել և դրա հիման վրա առաջ շարժվել և երկկողմ, և միջազգային օրակարգի հարցերի լուծման պրոցեսներում. «Հույս ունեմ, որ Ձեր այցը թույլ կտա մոտեցնել դիրքորոշումները սիրիական խնդրի հետագա կարգավորման գործընթացում, և ինչպես Դուք ասացիք՝ ուկրաինական հարցում»:
Իր հերթին Քերրին Պուտինին խոստացել է պորտֆելի պարունակությունը «տետ ա տետ»
հանդիպմանը ցույց տալ. «Դա հաճելի անակնկալ է»,- խոստացել է ԱՄՆ պետքարտուղարը, որից հետո նույնպես լրջացրել թեման և ողջունել Սիրայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերման ՌԴ նախագահի որոշումը՝ վստահեցնելով, որ իրենք էլ ժնևյան բանակցություններն արդյունավետ դարձնելու պատկերացումներ և գաղափարներ ունեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում