Մեր նպատակների ճշմարտացիությունն ապացուցված է. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին (տեսանյութ)
Նմանատիպ
Ռուսաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքը, «թե Մինսկի խմբի որոշ համանախագահներ իրենց գործողություններով նպաստում են հակամարտության սառեցմանը»: Այս մասին շեշտել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ընդգծելով, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում իրեն դրսևորել է որպես կառուցողական մասնակից, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մեր նպատակների ճշմարտացիությունն ապացուցված է: Մենք և ադրբեջանական, և հայկական կողմի հետ հավասարաչափ ցանկանում ենք, որ այս բարդ իրավիճակը կարգավորվի, որը երկար տարիներ երկկողմ հարաբերություններում շարունակում է լրջագույն խնդիր մնալ: Մենք իսկապես ենք ցանկանում, որ այս խնդիրը վերջապես օրակարգից դուրս մղվի, բայց լուծումը պետք է լինի միջազգային իրավունքի, իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա»:
Ալիևի հայտարարության պատասխանը 1:15:32-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում