Փաշինյանի և Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ

Փաշինյանի և Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի գրավոր դիմումները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում