Իրանական գազի տարանցման հարցը ՀՀ վարչապետը կքննարկի Իրանի առաջին փոխնախագահի հետ

Իրանական գազի տարանցման հարցը ՀՀ վարչապետը կքննարկի Իրանի առաջին փոխնախագահի հետ

ՀՀ վարչապետը 2016 թվականի ընթացքում Թեհրանում կայանալիք հայ- իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ կքննարկի նաև Վրաստան իրանական գազի տարանցման հարցը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը:Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանի տարածքով իրանական գազը տեղափոխվի Վրաստան՝ վարչապետը պատասխանեց՝ նշելով. «Ամեն ինչ հնարավոր է, յուրաքանչյուր երկիր իր շահն է դիտարկում, փորձում է նաև Ադրբեջանը: Մենք նույնպես աշխատում ենք, քննարկում և ես կարծում եմ, որ մինչ տարեվերջ հայտնի կլինի այդ հարցը: Նախատեսվում է իմ այցը Իրան, որի շրջանակում անցկացվելու է միջկառավարական հանձնաժողովի նիստ, առաջին փոխնախագահի հետ փորձելու ենք քննարկել նաև այդ հարցը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում