ՌԴ դատարանը Կերչում կամուրջին հարվածած թուրքական նավին 1,76 մլն դոլար տուգանք է նշանակել
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի դատարանը ՌԴ-ն Ղրիմին կապող Կերչի նեղուցով անցկացվող կամրջին հարվածած թուրքական «Լիրա» բեռնանավին 120 մլն ռուբլի (մոտ 1,76 մլն դոլար) տուգանք է նշանակել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է turkrus.com լրատվական կայքը` նշելով, որ միջադեպից հետո թուրքական նավը տարվել է Տագանրոգի նավահանգիստ եւ կալանվել:
«Ղրիմի կամուրջ» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ միջադեպն ազդեցություն չի ունեցել Կերչի կամրջի շինարարության եւ ժամկետների վրա: ՌԴ ծովային եւ գետային հաղորդակցության գործակալության համաձայն` կամրջի շինարարությունը չի խանգարում նեղուցով նավերի անցումներին:
FlashCrimea լրատվական գործակալությունը հայտնել էր, որ թուրքական «Լիրա» բեռնանավը 2016 թվականի մարտի 19-ին Կերչի նեղուցում բախվել է կառուցվող կամրջի հենասյուներից մեկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում