«Չորրորդ իշխանություն». Գոռ Վարդանյանը Դուքենդո միջազգային ֆեդերացիայի կողմից Տարոն Մարգարյանին է շնորհել պատվավոր սև գոտի երրորդ աստիճան
![«Չորրորդ իշխանություն». Գոռ Վարդանյանը Դուքենդո միջազգային ֆեդերացիայի կողմից Տարոն Մարգարյանին է շնորհել պատվավոր սև գոտի երրորդ աստիճան](https://times.am/v3/wp-content/uploads/2016/03/39a28f5d8e9e2280e6c336d4ef9e71f8.jpg)
Նմանատիպ
«Բանից պարզվում է՝ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ֆեդերացիայի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է շնորհել պատվավոր սև գոտի երրորդ աստիճան։
«ՉԻ» – Պատվավոր սև գոտին, իհարկե, պայմանական կոչում է, բայց ամեն դեպքում՝ պետք կգա։ Եթե, օրինակ, կռվի մեջ հայտնվես, կարելի է դիմացինին պայմանական նոկաուտի ենթարկել։ Եվ ընդհանրապես ճիշտ կլիներ, եթե այս սկզբունքը կիրառվեր բոլոր ոլորտներում։ Օրինակ՝ ծանրամարտի, բռնցքամարտի կամ ձյուդոյի առաջնություններից առաջ կարելի է տարբեր պաշտոնյաների պատվավոր չեմպիոնի կոչում շնորհել, իսկ առաջնությունների մասնակիցները թող պայքարեն երկրորդ տեղի համար։ Վերջին հաշվով՝ եթե կան պատվավոր դոկտոր-պրոֆեսորներ, պատվավոր երկրապահներ և այլն, ինչո՞ւ չլինեն նաև պատվավոր չեմպիոններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում