Հայ շախմատիստները հանդես են գալիս տարբեր միջազգային մրցաշարերում
25/12/2012 15:01
Նմանատիպ
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Արաբական միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում անցկացվոց օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ գրոսմայստեր Եվգենի Միրոշնիչենկոյի (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է Armchess.am կայքը:
Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանն ունի 2 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 52 շախմատիստներ:
Ըստ նույն աղբյուրի, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Անդրիասյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Պետեր Միխալիկից (Սլովակիա):
Մհեր Հովհաննիսյանն ունի 3, Վահե Բաղդասարյանը` 2,5 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում