Սպանվել է Բելգիայի «Տիանժ» ատոմակայանի անվտանգության աշխատակիցը, գողացվել անցագիրը

Սպանվել է Բելգիայի «Տիանժ» ատոմակայանի անվտանգության աշխատակիցը, գողացվել անցագիրը

Բելգիայի «Տիանժ» ատոմային էլեկտրակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը սպանվել է, իսկ նրա անցագիրը` գողացվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Derniere heure պարբերականը: Սպանությունը տեղի է ունեցել Շարլեռուա քաղաքում, երբ շան հետ զբոսնելիս է եղել:

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ այս ԱԷԿ-ը բրյուսելյան ահաբեկիչների հետագա գործողությունների գլխավոր թիրախն էր դառնալու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում