Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագիրը
Նմանատիպ
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի և «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, Ձեռնարկի համահեղինակները, ինչպես նաև ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Կիրակոսյանը:
Շնորհանդեսից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում