Լուկակուի հայրն ասել է՝ որդին ուր է պատրաստ տեղափոխվել

Լուկակուի հայրն ասել է՝ որդին ուր է պատրաստ տեղափոխվել

Ռոժե Լուկակուն՝ «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հայրը, կարծիք է հայտնել, որ որդին պատրաստ է տեղափոխվելու թոփ-ակումբ։

-Նա պատրաստ է։ Ես տեսնում եմ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ատլետիկոն», «Բավարիան», «Յուվենտուսը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կարծում եմ՝ Ռոմելուն պետք է ընտրի «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Բավարիան»:

Ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդը» կառուցվող թիմ է, իսկ «Բավարիան» մեքենա է, ուր Ռոմելուն կարող է լավ դիմանալ ռոտացիային։ Մի պայման կա. պետք է, որ Լևանդովսկին հեռանա,-ասել է Ռոժե Լուկակուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում