Դոնեցկում կրակ է բացվել ռուս լրագրողների ուղղությամբ
26/03/2016 17:36
Նմանատիպ
Ռուսական LifeNews հեռուստաալիքի նկարահանող խումբը Յասինովատայայի անցակետի մոտ հայտնվել է կրակահերթի տակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը`այդ մասին «ՌԻԱ Նովոստի» -ին տեղեկացրել է Դոնեցկի պաշտպանության նախարարության կորպուսի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը:
«Այո, նկարահանող խումբը գտնվում էր այդ վայրում: Նրանք նկարահանում էին կատարում, ռեպորտաժ պատրաստում, այդ պահին են կրակ բացել նրանց ուղղությամբ»,- տեղեկացրել է Բասուրինը:
Նրա խոսքով` անցակետի ուղղությամբ կրակոցները , այդ թվում` հրետանու օգնությամբ, շարունակվում է, Դոնեցկ-Յասինովատայա մայրուղին փակ է: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Դոնբասում կրակի տակ են հայտնվել Դոնեցկի, Ռուսաստանի և Չինաստանի լրագրողները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում