Սիրիական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան

Սիրիական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան

Սիրիական բանակի մարտիկներն ու աշխարհազորայինների ջոկատներն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրա քաղաքը (Դամասկոսից 215 կմ հեռավորության վրա գտնվող)։ «Մեր զորքերը ամբողջական հսկողություն են հաստատել քաղաքի վրա և հետապնդում են ԻՊ-ի նահանջող ավազակախմբերի մնացորդները»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշված է Սիրիայի ԶՈՒ հայտարարությունում։

Սիրիացի սակրավորները ձեռնամուխ են եղել Պալմիրայի փողոցներն ականներից մաքրելուն, «Ալ Իբհարիա» հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի ԶՈՒ հրամանատարության ներկայացուցիչը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուիչ Էլեոնորա Միտրոֆանովան «Ռուսսկայա սլուժբա նովոստեյ» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պալմիրա փորձագետների հանձնաժողով ուղարկելու հարցը կքննարկի ապրիլի 4-ին։ «Վաղուց քննարկվել է հարց, որ փարձագետների առաքելություն կուղարկվի, հենց որ ստեղծվի այնտեղ մեկնելու հնարավորություն։ Կասկածում եմ, որ այն կմեկնի հենց հիմա, մարտերը շարունակվում են։ Բայց ամսի 4-ին այդ հարցով կլինի խորհրդակցություն»,- ասել է նա՝ հավելելով, որ թեման կսկսի տեղափոխվել գործնական հարթություն, եր բ Սիրիայում ավելի հանգիստ կլինի։

Միտրոֆանովայի խոսքով՝ Պալմիրայի հուշարձանների վերականգնման հարցը նույնպես կսկսեն ավելի ուշ լուծել, երբ կստեղծվի վնասը գնահատելու հնարավորություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում