Արթուր Դավթյանը չորրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում
27/03/2016 18:15
Նմանատիպ
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 4-րդն է աշխահի գավաթի խաղարկությունում:
Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի վարժությունում Դավթյանը, հավաքելով 14,875 միավոր, գրավեց չորրորդ տեղը: Այս վարժությունում առաջին տեղում Չինաստանի ներկայացուցիչ Մինջի Հուան է:
Հիշեցնենք, որ նախօրեին Հարություն Մերդինյանը, նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր, գրավել է առաջին տեղը, իսկ Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում