Բելգիայի ոստիկանությունը տարածել Է օդանավակայան մտնող մահապարտների տեսանյութը

Բելգիայի ոստիկանությունը տարածել Է օդանավակայան մտնող մահապարտների տեսանյութը

Բելգիայի ոստիկանությունը տարածել Է մարտի 22-ին տեսախցիկների գրանցած  տեսագրությունը՝ օդանավակայան մտնող մահապարտներով՝ նպատակ ունենալով լրացուցիչ վկայություններ գտնել: Տեսանյութը տարածվել Է YouTube-ում եւ բելգիական հեռուստաալիքներով, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ոստիկանությունը միայն լուսանկարներ Էր ցուցադրում այդ տեսագրությունից: Տեսանյութում երեւում են երեք մարդու ֆիգուրներ, որոնք բեռնասայլակներով սեւ պայուսակներ են տանում օդանավակայանի շենքում: Նրանցից երկուսի դեմքերը, որոնք սեւ հագուստով են, հստակ չեն երեւում: Նրանք ահաբեկչական գործողություններ իրականացրած մահապարտներն են, որոնք ճանաչված են, եւ նրանց զոհվելը հաստատված Է: Երրորդը, որը բաց գույնի հագուստ, սեւ գլխարկ եւ ակնոց Է կրում, պարզորոշ երեւում Է: Այդ մարդն օդանավակայանից հեռացել Է նախքան պայթյունը՝ թողնելով պայթուցիկ ս արքով պայուսակը:

Բելգիական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Ֆեյսալ Շեֆուն Է, որը ոստիկանության կողմից ձերբակալվել Է մարտի 24-ին, եւ որին ճանաչել Է տաքսու վարորդը, ով ահաբեկիչներին տեղափոխել Է օդանավակայան: Շեֆուին արդեն պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել ահաբեկչական խմբի մասնակցելու, ահաբեկչական նպատակներով մարդկանց սպանելու եւ ահաբեկչության նպատակով մահափորձ իրականացնելու գործով, սակայն ոստիկանությունը դեռ շարունակում Է նրա ԴՆԹ-ի անալիզը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում