ՀՅԴ-ն իր ընդունած որոշման մասին կտեղեկացնի վաղը հրավիրվող մամլո ասուլիսի ժամանակ
25/12/2012 18:31
Նմանատիպ
Քիչ առաջ ավարտվել է Դաշնակցություն կուսակցության արտահերթ Գերագույն ժողովը, որը մեկնարկել էր առավոտյան: ՀՅԴ-ն այդ ժողովում պետք է որոշում կայացներ, թե 2013թ. նախագահական ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու:
«1in.am»-ի հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ նախագահական ընտրությունների մասնակցության հետ կապված Գերագույն ժողովում որոշում ընդունվել է, բայց այդ մասին հանրությանը կտեղեկացնեն վաղը հրավիրվող մամլո ասուլիսի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում