«Ժողովուրդ». Ծեծված բժշկի դուստրը կարծում է, որ հոր վրա հարձակվել են կողոպտելու նպատակով

«Ժողովուրդ».  Ծեծված բժշկի դուստրը կարծում է, որ հոր վրա հարձակվել են կողոպտելու նպատակով

Մարտի 25-ին՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, իր տան մոտ երկու դիմակավորված անձինք հարձակվել և դանակահարել էին Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանին: Ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների՝ բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել անձնական հողի վրա:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է բժշկի դստեր՝ Ելենա Ասատրյանի հետ. «Վստահեցնում եմ Ձեզ, որ իմ հայրիկը թշնամիներ չունի: Ավելին՝ նշեմ, որ կատարվածը անձնական հողի ու մասնագիտական գործունեության հետ էլ չի կարող կապ ունենել, որովհետև իմ հայրը շատ բարի մարդ է, որ հարցնեք մարդկանց, կտեսնենք, բոլորն էլ դա կհաստատեն»:

Ելենա Ասատրյանի խոսքով՝ իր հայրիկի վրա հարձակվել են գողության նպատակով. «Այլ բան չի կարող լինել: Երբ հարձակվել են հայրիկիս վրա, նա օգնություն է կանչել, ու մայրիկիս գոռոցների օգնության կանչի վրա հանցագործները փախել են: Ես այդ ժամանակ տանը չեմ եղել: Հայրիկս մեզ ասել է, որ հանցագործները ոչ մի բառ չեն ասել իրեն և քանի որ դիմակավորված են եղել, չի կարողացել ճանաչել»:

Թերթի զրուցակիցը տեղեկացրել է, որ իրավապահները տարածքում հսկողություն են իրականացնում և բոլոր քայլերն անում են՝ կատարվածը բացահայտելու համար. «Հայրիկիս տեղափոխել ենք տուն: Դե, հիմա ցավեր ունի, բայց դա ժամանակի ընթացքում կանցնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում