Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է

Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է

Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը՝ եգիպտացի Իբրահիմ Սամահան, Ատլանտայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ալ Ահրամ» թերթին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրները:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նա գրանցվել էր մարտի 28-ի առավոտյան Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող A320 ինքնաթիռի ուղեւոր եւ զբաղեցրել էր 38Կ տեղը: Եգիպտոսի հեռուստատեսությունն առաջին կադրերն է հրապարակել Լառնակայի օդանավակայանից: Դատելով լուսանկարից՝ Իբրահիմ Սամահան մոտավորապես 50 տարեկան է: Նշվում է, որ նա պահանջել է տրամադրել թարգմանիչ եւ քաղաքական ապաստան է խնդրելԿիպրոսում:

Օդանավի թռիչքից քիչ անց նա գրություն է փոխանցել անձնակազմին ինքնաթիռի գրավման մասին եւ պահանջել է թռչել Թուրքիա: Սակայն վառելիքի անբավարարության պատճառով հանրանավը վայրԷջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքում:

Ըստ կիպրական աղբյուրների, օդանավում ռումբի մասին տեղեկատվությունը չի հաստատվում:

Ինքնաթիռի բոլոր ուղեւորները, բացառությամբ օտարերկրյա հինգ քաղաքացիների եւ անձնակազմի անդամների, ազատ են արձակված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում