Կիպրոսի առևանգված ինքնաթիռի հետ կապված ճգնաժամային կառավարման ծրագրեր են գործի դրվել

Կիպրոսի առևանգված ինքնաթիռի հետ կապված ճգնաժամային կառավարման ծրագրեր են գործի դրվել

Եգիպտական ինքնաթիռի առևանգումից անմիջապես հետո Կիպրոսի Հանրապետությունում գործի են դրվել ճգնաժամային կառավարման ծրագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի գործընկեր կիպրական CNA գործակալությունը, այս մասին հայտնել Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը:

Կիպրոսի Հանրապետության նախարարական կոմիտեն իրադրությանը հետևում է Ազգային ճգնաժամային կենտրոնից, որը տեղակայված է արտաքին գործերի նախարարությունում: Բացի այդ, ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Եգիպտոսի իշխանությունների ու ճգնաժամային կենտրոնի միջև անմիջական կապ է հաստատվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում