Եգիպտական ինքնաթիռի առեւանգողին բռնեցին
Նմանատիպ
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռի առեւանգողին բռնել են Կիպրոսի անվտանգության ուժերի աշխատակիցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնլում է «Արմենպրես»-ը, հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունում:
«Ամեն ինչ վերջացած է: Առեւանգողը կալանավորված Է»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, առեւանգողը հանրանավից դուրս է եկել կամավոր՝ ձեռքերը վեր պարզած:
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որն Ալեքսանդրիայից մեկնել էր Կահիրե, առեւանգվել էր մարտի 29-ի առավոտյան: Երեւանի ժամանակով ժամը 9:50-ին օդանավը վայրԷջք էր կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Կիպրոսի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռը գրավել է եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուստաֆան: Սկզբնապես հաղորդվել էր, որ նրա մոտ կարող է ռումբ լինել, բայց այդ տեղեկատվությունը չի հաստատվել:
Մինչ այժմ ստույգ տվյալներ չկան այն մասին, թե քանի մարդ է եղել առեւանգված ինքնաթիռում: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտնել է, որ օդանավաում ընդամենը եղել է 55 կամ 56 մարդ: Իր հերթին EgyptAir-ի կայքում զետեղված է հետեւյալ տեղեկատվությունը՝ 56 ուղեւոր, անձնակազմի յոթ անդամ եւ անվտանգության մեկ սպա: Ավելի վաղ ավիաընկերությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ օդանավում կա 81 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում