Ռուսաստանի ԱԳՆ-ում պատմել են Քերիի պայուսակի պարունակության մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ում պատմել են Քերիի պայուսակի պարունակության մասին

Պայուսակում, որն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ինքն էր տանում Մոսվա կատարած այցի ընթացքում, եղել են բանակցությունների փաստաթղթեր, պատմել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:

«Դրանում եղել են պարզապես Լավրովի եւ Պուտինի հետ բանակցությունների փաստաթղթերը»,- ասել է Ռյաբովը:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ջոն Քերիի հանդիպումը կայացել է մարտի 24-ին: Կրեմլում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ զրույցի սկզբում Պուտինն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ինքնաթիռից ինքն էր տանում իր ճամպրուկը, եւ կատակով ենթադրել է, որ նա իր հետ փող է բերել Ռուսաստանի հետ սակարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում