ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պալմիրայի վերականգնման ֆոնդ է հիմնել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պալմիրայի վերականգնման ֆոնդ է հիմնել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծել է իսլամիստներից ազատագրված Պալմիրայի վերականգնման հիմնադրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ստեղծվել է Սիրիայի համար նախատեսված արտակարգ հիմնադրամ, եւ այնտեղ հավաքվում են անդամ երկրների կամավոր վճարները: (Պալմիրայի) վերականգնումն, ամենայն հավանականությամբ, կկատարվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտաբյուջետային փողերով»,- պատմել է Միտրոֆանովան: «Այսօրվա դրությամբ այդ հիմնադրամում կա շուրջ 2,7 միլիոն եվրո, որից 2,5 միլիոնը Եվրամիության փողն է, եւ 170 հազարը՝ Ֆլանդրիայինը»,- ճշտել է նա:

Սիրիայում իսլամիստներից ազատագրված Պալմիրա հնադարյան քաղաքի վերականգնման հարցը Համաշխարհային ժառանգության բարեկամների խմբի խորհրակցությունում կքննարկվի մարտի 31-ին միջազգային կազմակերպության Փարիզի կենտրոնակայանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում