Սանտուշ. Բելգիայի հետ հանդիպումը ցույց է տալիս, որ ֆուտբոլում վախ չկա

Սանտուշ. Բելգիայի հետ հանդիպումը ցույց է տալիս, որ ֆուտբոլում վախ չկա

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն ուրախ է, որ Բելգիայի հետ ընկերական հանդիպումն այդուհանդերձ կայանալու է: Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո որոշվեց, որ խաղը չի կայանա, սակայն հետո կողմերն որոշեցին այն անցկացնել ոչ թե Բելգիայում, այլ Պորտուգալիայում:

-Շատ կարևոր հանդիպում է: Սա ցույց է տալիս, որ ֆուտբոլում վաղ չկա, և մարդիկ չեն վախենում: Չպետք է կողմնակի ուժերին թույլ տանք ազդել մեզ վրա: Խաղի անցկացումը դրական նշան է: Ես կողմ էի, որ հանդիպումը Բելգիայում կայանար, սակայն որոշեցին այն անցկացնել Պորտուգալիայում: Ինչևէ, ստեղծված իրավիճակից դուրս գալու հիանալի տարբերակ է: Կարծում եմ՝ մեկնարկային սուլիչից հետո ֆուտբոլիստները մտածելու են միայն ֆուտբոլի մասին և մոռանալու են ահաբեկչությունը,-Սանտուշի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից:

Հավելենք, որ Պորտուգալիա-Բելգիա հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում