Դոեբերլի գավաթ. Հրանտ Մելքումյանը զբաղեցրեց երրորդ տեղը
29/03/2016 21:05
Նմանատիպ
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը այս օրերին մասնակցում էր Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում անցկացվող Դոեբերլի գավաթի խաղարկությանը:
Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հնդիկ գրոսմայստեր Գանգուլի Սուրյա Շեկհարի հետ միասին կիսեց 2-3-րդ հորիզոնականները, սակայն ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով հայտնվեց երրորդ հորիզոնականում: Մրցաշարի հաղթող դարձավ Ավստրալիան ներկայացնող միջազգային վարպետ Մորիս Ջեյմսը, ով իր ակտիվում գրանցեց 7,5 միավոր:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 7 երկրի 59 պատվիրակ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր և 13 միջազգային վարպետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում