Արթուր Վարդանյանը Քեսաբի ազատագրմանը չի մասնակցել. ԱԱԾ-ն փաստեր է ներկայացրել
Նմանատիպ
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը լրագրողներին փաստեր ներկայացրեց, որն ապացուցում է, որ անցած տարի ԱԱԾ-ի կողմից բացահայտված հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանը չի մասնակցել Քեսաբի ազատագրմանը, բայց Լիբանանում և Սիրիայում եղել է և ինչ-ինչ գործողություններ իրականացնելուց հետո եկել Հայաստան:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հետաքրքրական փաստի վրա. Արթուր Վարդանյանը Լիբանանից Իսպանիա է մեկնել 2015 թվականի հունիսի 6-ին, իսկ Քեսաբն ազատագրվել է 2015 թվականի հունիսի 14-15-ին կատարված գործողությունների արդյունքում: Այսինքն, նա ավելի վաղ է մեկնել Իսպանիա, իսկ Քեսաբն ազատագրվել է ավելի ուշ: Հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասաց նա:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը շեշտեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է Իսպանիայի, Լիբանանի, Սիրիայի գործընկերներին Արթուր Վարդանյանի գործողությունների մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում