Ռայոլան Մխիթարյանին ու Լուկակուին առաջարկում է «Յուվենտուսին»
30/03/2016 16:22
Նմանատիպ
Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը, մտադիր է իր հաճախորդներից երկուսին այլ ակումբում տեսնել։
Իտալացին «Յուվենտուսին» առաջարկում է ձեռք բերել «Բորուսսիայի» կիսապաշտպան Մխիթարյանին և «Էվերթոնի» հարձակվող Ռոմելո Լուկակուին։ Ռայոլան պատրաստվում է գործարքի հնարավորությունը քննարկել թուրինյան ակումբի տնօրենների հետ։ Ակնկալվում է, որ տրանսֆերները տեղի կունենան ամռանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում